Jump to content

Վահագն Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Պապյան
Ծնվել էհունիսի 5, 1956(1956-06-05) (68 տարեկան) կամ 1956
Երևան, ԽՍՀՄ
Երկիր Իսրայել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Մոսկվայի կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Vag Papian Վիքիպահեստում

Վահագն Անատոլիի Պապյան (հունիսի 5, 1956(1956-06-05) կամ 1956, Երևան, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Պապյանը ծնվել է Երևանում, նկարիչ Անատոլի Պապյանի և դաշնակահարուհի Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում։ Դաշնամուր սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում (պրոֆեսորներ Վ. Սարգսյան և Մ. Վոսկրեսենսկի)[1]։ 1979 թ.-ին՝ շահել է Լիսաբոնի Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը։ 1982-1987 թթ. Պապյանը դիրիժորություն է սովորել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ի. Մուսինի մոտ։ 1984 թ.-ին Վալերի Գերգիևը հրավիրել է նրան որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր, 1987-1989 թթ. զբաղեցրել է գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը։ 1990 թ. Վ. Պապյանը ներգաղթել է Իսրայել[2]։ Այդ ժամանակից ի վեր նա Բեեր-Շևայի սիմֆոնիկ նվագախմբի օգնական դիրիժոր է, նաև Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հյուր դիրիժոր։ Վ. Պապյանը ղեկավարել է Անգլիական կամերային նվագախումբը Լոնդոնի Բարբիքան կենտրոնում, Նոր Ճապոնական ֆիլհարմոնիկը, Իսրայելի կամերային նվագախումբը, Երուսաղեմի, Մոսկվայի, Բելգրադի և Թրոնդհայմի (Նորվեգիա) սիմֆոնիկ նվագախմբերը, 2001 թ.-ի Էնեսկուի փառատոնում՝ Վիեննայի Տղաների երգչախումբը։ Ղեկավարել է նաև Իսրայելի Սինֆոնիետտան (2003 թ., հոկտեմբեր, Բեեր-Շիվա) և Իսրայելի Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը (2004 թ., Հայֆա)։ Վահագն Պապյանը հրավիրվել է ղեկավարել նաև Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը 2004 թ.-ի ապրիլին «Սիրված համերգներ» շարքում։ Վ. Պապյանը ղեկավարել է նաև օպերաներ՝ Կառլ Նիլսենի «Սավուղ և Դավիթը», Բիզեի «Կարմենը», Մոցարտի «Դոն Ժուանը» և Բելլինիի «Նորման»։ Պապյանը Հայաստանի Ազգային օպերային թատրոնի հյուր դիրիժոր[փա՞ստ] է և Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Վահագն Պապյան. Ճանաչված երաժիշտը կրկին Հայաստանում էր՝ իր հայրենիքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Պապյան» հոդվածին։